Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Աստղիկ ԲԿ-ն ավելի շատ պետպատվեր ստացել․ մեկնաբանում է Արսեն Թորոսյանը

20 Փետրվար, 2019 16:37
Ինչու՞ է Աստղիկ ԲԿ-ն ավելի շատ պետպատվեր ստացել․ մեկնաբանում է Արսեն Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ.

«Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ։ Շնորհակալություն բոլոր ներկա պատգամավորներին գալու և կարևոր հարցեր տալու համար։ Վստահ եմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների համահունչ աշխատանքը էլ ավելի կարագացնի այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մեր ոլորտում»:

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 20-ին, նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Աստղիկ ԲԿ-ն և իր անվան հետ կապված Բաբլոյան կենտրոնն ու Միպսը ստացել են ավելի շատ պետպատվեր․ «Նորից ասեմ՝ ես սեփական բժշկական կենտրոն չունեմ։ Իմ կինը ևս սեփական բժշկական կենտրոն չունի։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին՝ 2019թ․-ի բյուջեով եղել է 10մլրդ դրամի աճ, հետևաբար գրեթե բոլոր ԲԿ-ները ստացել են ավելի շատ գումար, քան՝ 2018թ․-ին, այդ թվում ձեր կողմից նշված շատ կենտրոններ։ Ընդամենը մի քանի կենտրոններ ստացել են քիչ՝դեռևս, քանի որ գումարների բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություններ են մատուցել անցյալ տարի, նաև վճարովի։ Աստղիկ, Էրեբունի, Արաբիկիրի, նաև Հանրապետական հիվանդանոցն է աճել՝ զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է աճ։ Այդ աճերը վերանայվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ հնարավոր է լինեն և՛ իջեցումներ, և՛ բարձրացումներ»։

Մեծ իջեցումներ եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, Նորք Մարաշումը, որը եթե կատարողականը փոխվի, հնարավոր է՝ վերանյավի։ Ինչ վերաբերվում է Միպս ԲԿ-ին՝ եղել է եթե չեմ սխալվում 25, դարձել է 50 մլն դրամ։ Այդ կենտրոնը 2017թ․-ին ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018թ․-ին մարտին է ստացել՝ 25մլն դրամ, ի դեպ ամենաքիչ պետպատվեր ստացող կենտրոնն է»։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին