Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է ուժային կառույցների ղեկավարներին ևս հրավիրել ԱԺ

20 Փետրվար, 2019 16:12
«Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է ուժային կառույցների ղեկավարներին ևս հրավիրել ԱԺ

«Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցրել է, որ պաշտոնյաների հետ հանդիպումների շարքը խմբակցությունում շարունակվելու է:

Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե նախատեսվու՞մ է   հրավիրել նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանին կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին,  Մակունցն ասաց. «Իհարկե նախատեսում ենք: Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել, դա կա մեր օրակարգում: Պարզապես այս ընթացքում մեր խմբակցությունից գործուղումներ ունեինք, և ուզում էինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին