Կարևոր իրադարձություններ

Շնողի գյուղապետը՝ համայնքում անցկացվող ստուգումների մասին

20 Փետրվար, 2019 15:24
Շնողի գյուղապետը՝ համայնքում անցկացվող ստուգումների մասին

«Փաստ» թերթն այսօր գրել էր, որ  մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Ըստ թերի հրապարակման՝ սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»:

«Նախ ուզում եմ ասեմ, որ վերահսկողական ծառայությունից ոչ մեկ մեզ մոտ ուսումնասիրություններ չի իրականցկացրել։ Մեզ մոտ ուսումնասիրություններ անցկացվել են այլ կառույցից, որի մասին ցանկություն չունեմ հայտնելու»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Մեր ճշտող հարցին՝ ստուգումներ իրականացնող կառույցը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությու՞ն է, պատասխանեց․ «Ոչ»։

Դիտարկմանը՝ խախտումներ հայտնաբերվե՞լ են, գյուղապետը պատասխանեց․ «Էս  պահին ես չեմ կարող պատասխանել, որովհետև ուսումնասիրությունները շարունակվում են, և դեռ երևի թե չեն ավարտվել։ Կարող եմ ասել իմ կարծիքը՝ դժվար թե խախտումներ լինեն։ Ինչ վերաբերվում է «հանրապետականացվածին»՝ դա անհասկանալի է և այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հենց իր ղեկավարած համայնքում են ստուգումներն անցկացվում, գյուղապետ Դավիթ Ղումաշյանն ասաց․ «Չեմ կարող ասել, չգիտեմ»։

«Փաստ» թերթ ի դեպ, նշել էր, որ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին»:

 

Լրահոս

Դիտել ավելին