Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հերքում է տարածված լուրերը

20 Փետրվար, 2019 15:20
ԱԱԾ-ն հերքում է տարածված լուրերը

Երեկ մի շարք լրատվականներում տեղեկություն տրվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի նկատմամբ:

Ըստ տեղեկությունների, պատճառը մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտությունն ու գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցությունն է եղել:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի ղեկավար Սամսոն Գալստյանը այդ լուրերը համարել է կեղծ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին