Կարևոր իրադարձություններ

Տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել

20 Փետրվար, 2019 15:00
 Տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին