Կարևոր իրադարձություններ

Կինեմատոգրաֆիստների միությունն իրավաբանական աջակցություն է առաջարկել Հովհաննես Գալստյանին

20 Փետրվար, 2019 14:45
Կինեմատոգրաֆիստների միությունն իրավաբանական աջակցություն է առաջարկել Հովհաննես Գալստյանին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին առաջարկում է իրավաբանական ծառայություն` միության ֆինանսավորմամբ:

Այս մասին նա հայտնել է  լրագրողների հետ հանդիպմանը:

«Հովհաննես Գալստյանը դատի է տվել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, իսկ դատը հետաձգվել է: Գալստյանը ժամանակ չունի սպասելու. նրա առողջությունը վտանգված է: Մենք մտահոգված ենք Գալստյանի առողջական վիճակով և կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսության գալ»,-հայտնել է  Խաչատրյանը:

Խաչատրյանը կարծում է, որ կողմերը պարտադիր պետք է հասկանան միմյանց, քանի որ առողջությունից ավելի կարևոր բան չկա:

«Մենք պատրաստ եք իրավաբանական լուրջ աջակցություն ցուցաբերել Գալստյանին, անել հնարավոր ամեն բան, որ արագացվի իրավաբանական խնդիրների լուծումը: Միության գեղարվեստական խորհուրդը, վարչությունը նորից խնդրում են բոլորին օգնել կինոռեժիսորին, իսկ նրան կոչ ենք անում դադարեցնել առողջության համար վնասակար հացադուլը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին