Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

20 Փետրվար, 2019 11:09
Երևանում թալանել են «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:

 Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկարում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին