Կարևոր իրադարձություններ

«Հեսա դուրս կգամ մի երկու շուն էլ ես կսատկացնեմ , տեսնեմ՝ Դինգոն ի՞նչ ա անելու»

20 Փետրվար, 2019 11:00
«Հեսա դուրս կգամ մի երկու շուն էլ ես կսատկացնեմ , տեսնեմ՝ Դինգոն ի՞նչ ա անելու»

«Արմքոմեդի» նախագծի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել թափառող շների վերաբերյալ:

Այս հրապարկումը բողոքի ալիք էր բարձրացրել կենդանասեր հանրության շրջանում:

Shabat.am լրատվականը կապ հաստատեց   «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանի հետ՝ ստանալու մեկնաբանություն այս գրառման վերաբերյալ:

Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը  չգիտի՝ ինչ նպատակով է արվել այդ գրառումը: Օվսաննա Հովսեփյանը տարիներ առաջ պատահած մի դեպք հիշեց՝ Սերգեյ Սարգսյանի մասնակցությամբ.  

«Տարիներ առաջ մի կին կանչել էր համապատասխան մարմինների՝ իրենց բակի թափառող շների խնդրով: Այդ ժամանակ, կարծես հենց Սերգեյն էր մեկնաբանել, որ  հեսա դուրս կգամ մի երկու շուն էլ ես կսատկացնեմ , տեսնեմ՝ Դինգոն ի՞նչ ա անելու»:

Օվսաննան կարծում է՝  անկախ գրառման նպատակից այն սև հումոր էր և բացարձակ տգետ մոտեցում հարցին:ՀԿ հիմնադիրը  նաև մեկնաբանություն է թողել հաղորդավարի գրառման տակ՝ բացատրելով իրավիճակը.

«Ես  մասնագիտորեն և մանրամասն բացատրել եմ, թե ինչու է անիմաստ ընդհանրապես  շներին փողոցից վերացնելը:Միակ լուծումը ստերջացնելն է:  Որովհետև, ինչպես հասկացաք,  այդ գրառումը բավականին մարդիկ կարդացին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ հաղորդավարը երկրորդ գրառումը արել է՝ ելնելով առաջինի շուրջ առաջացած աղմուկից և վատ արձագանքների քանակից.

«Եթե մարդը հանրային դեմք է համարվում, պետք է մարդկանց վրա ազդի դրական կողմով: Իր գործունեության հիմքում պետք է լինի հասարակությունը դեպի դրական զարգացում տանելը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին