Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտել է խոշոր չափի լրջագույն չարաշահումներ․ «Ժողովուրդ»

20 Փետրվար, 2019 10:34
 Հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտել է խոշոր չափի լրջագույն չարաշահումներ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը 2018թ. ստուգումներ է իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Ընդ որում, այդ հարցը Հաշվեքննիչ պալատի ծրագիր մտել է խորհրդի արտահերթ նիստով և ոչ թե խորհրդարանի հաստատված տարեկան ծրագրով:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ բացահայտվել են խոշոր չափի լրջագույն չարաշահումներ: Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ Հաշվեքննիչ պալատը այս բացահայտումները ուղարկել է դատախազություն:

Համահայկական հիմնադրամի հետ կապված ստուգումների արդյունքները և եզրակացությունը դեռ չեն հրապարակվել: Դա­տախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատից նման նյութեր են ստացվել: Վերջինս նշեց, որ հիմա նյութերը ուսումնա­սիրվում են իրավական եզրակացություն տալու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին