Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում

20 Փետրվար, 2019 10:03
Դանակահարություն Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով:

Երեկ ժամը 04:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սևակ Սարգսյանն է, ով բժիշկների հայտարարության համաձայն, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում:

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունները, որ Ս. Սարգսյանը վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի արդյունքում, որ իբր նա վայր է ընկել սուր ամրանի վրա, իրականությանը չէր համապատասխանում:


էրեբունու ոստիկաններն ու քնիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվել ոստիկանության էրեբունու բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 21-ամյա Արշավիր Դավթյանն է, ով քննչական փորձարարության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին