Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ․ «Փաստ»

20 Փետրվար, 2019 09:28
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձեւավորել այլակարծություն եւ արեւմտյան արժեքներ: Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը:

«Փաստի» տեղեկություններով, վերջերս կազմվել եւ համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում եւ կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ: 

Մեր տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է: Հայաստանում դեռեւս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, եւ նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել:

Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաեւ արդեն նախկին իշխանությունները: Չի բացառվում, որ տեղեկատվական պատերազմներում այդ «սլիվները» լինեն երկու ցուցակներից միաժամանակ՝ սինխրոն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին