Կարևոր իրադարձություններ

Արամ Սիմոյանը ԵՊՀ-ն իր քաղաքական ապաստարանն է դարձրել․ Restart նախաձեռնություն

19 Փետրվար, 2019 22:21
Արամ Սիմոյանը ԵՊՀ-ն իր քաղաքական ապաստարանն է դարձրել․ Restart  նախաձեռնություն

 Restart նախաձեռնության կայքում հանդիպում ենք նման բովանդակությամբ գրառմանԼ

Արամ Սիմոնյանը կարծում է, որ գիտխորհրդին պետք է ներքաշի իր անձնական խնդիրների մեջ։ Նա, հերթական գիտխորհրդի նիստը գումարելով, փորձում է իր իրավական խնդիրները փաթաթել գիտխորհրդի և առհասարակ ամբողջ համալսարանի վրա։ Նա գիտխորհուրդը դարձրել է իր անձնական ինքնարտահայտման հարթակը, իսկ ԵՊՀ-ն՝ քաղաքական ապաստարանը։

Կայքում նշվում է նաև, որ ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության հարուցած քրեական գործը և ՊՎԾ ուսումնասիրությունները որակելով որպես քաղաքական հետապնդում՝ այդ գործընթացների մեջ ցանկանում է ներգրավել ամբողջ համալսարանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը ունի հստակ գործառույթներ, որոնք ներկայացված են ԵՊՀ կանոնադրության մեջ։ Կանոնադրության մեջ չկա մի կետ, ըստ որի, ռեկտորը պետք է գիտական խորհուրդին թաթախի իր անձնական խնդիրների մեջ։ Այսօրվա ԵՊՀ ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ չկա գեթ մի տող, որը բխում է ԵՊՀ գիտական խորհրդի նպատակներից և խնդիրներից։ Ամբողջը նվիրված է Արամ Սիմոնյանի հանդեպ թվացյալ հալածանքին։

Հաջորդիվ՝ անդրադառնանք Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելուն։ Պարոն Սիմոնյանը կարծում է, որ իրեն անվստահություն հայտնելու ոչ մի հիմք չկա, և հոգաբարձուների խորհուրդը չի կարող իրեն անվստահություն հայտնել։ Արդեն 2-րդ դեպքն է, երբ Արամ Սիմոնյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, գումարել է գիտխորհրդի արտահերթ նիստ և «կիսվել» իր անձնական խնդիրներով։ Պարոն Սիմոնյանը, եթե կարծում է՝ իր վրա ճնշում են գործադրում կամ հալածում են իրեն, կարող է իր իրավունքները իրացնելու համար դիմել դատարան, կամ էլ հայտարարություն տալ մոտակա ոստիկանական բաժանմունքում։

Ըստ ԵՊՀ կանոնադրության 42-րդ հոդվածի 2-րդ ենթակետի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդի իրավասություններն են՝ ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Այսպիսով՝ ԵՊՀ ռեկտորը անընդմեջ մանիպուլյացիոն փորձեր է անում՝ ԵՊՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջը դարձնելով իր անձնական օգտագործման գործիք։ Հիշեցնենք՝ ԵՊՀ պաշտոնական կայքը չի պատկանում Արամ Սիմոնյանին։
Շարունակելի․․․․․․․․․․․․

 

 

Լրահոս

Դիտել ավելին