Կարևոր իրադարձություններ

Սյունիքում ռուս սահմանապահը իր շան օգնությամբ գտել է անհայտ կորած բնակչի մարմինը

19 Փետրվար, 2019 20:14
Սյունիքում ռուս սահմանապահը իր շան օգնությամբ  գտել է  անհայտ կորած բնակչի մարմինը

Փետրվարի 11-17-ը Սյունիքի մարզում Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները եւ Մեղրիի սահմանապահ ջոկատը որոնում էին տեղի անհետ կորած բնակչին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, շնորհիվ սահմանապահ ուղեկալներից մեկի զինվորականի ու նրա հավատարիմ օգնական՝ խուզարկու շան (Ռիչ անունով) պրոֆեսիոնալ գործողությունների, բարձրլեռնային գոտում հաջողվեց գտնել կորած մարդու մարմինը։ Որոնման ընթացքում շունը սկզբում գտավ քաղաքացու հեռախոսը, 1,5 ժամ անց՝ տուժածին։

Հետախուզությունը սահմանապահ վարպետության անքակտելի մասն է, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձր մակարդակը թույլ է տալիս հաջողությամբ կատարել պետական սահմանի պաշտպանության եւ պահպանության առաջադրված խնդիրները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին