Կարևոր իրադարձություններ

«Թումանյանը հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորության, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին»

19 Փետրվար, 2019 13:47
«Թումանյանը  հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորության, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին»

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, Դսեղում ելութ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հնչեցրել է ամենայն հայոց բանաստեղծի ուղերձները:

«Ինչպես Հիսուսն անդամալույծին ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր ու նա վեր է կացել և քայլել է: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորության, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին ու դա եղել է մեկը՝ վե՛ր կաց ու քայլիր, մի՛ խեղճացիր, մի՛ ծնկիր, մի՛ նվաստացիր, մի՛ կասկածիր ուժին, հայրենիքին, անցյալին ու ապագային:

Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը: Այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովորդի կամքով ընտրված վարչապետ, նրա անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց ու քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես դու մուրացիկ չես»:

 

Լրահոս

Դիտել ավելին