Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա զոհ

19 Փետրվար, 2019 12:50
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Mercedes E 320 մակնիշի 35 RO 598 համարանիշի, Mercedes մակնիշի 97 DM 097 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 XՏ 984 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին