Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Սասուն Միքայելյանն է Քաղսի համայնքում ընտրությունների «իտոգը» տվել

19 Փետրվար, 2019 11:38
Արդյո՞ք Սասուն Միքայելյանն է Քաղսի համայնքում ընտրությունների «իտոգը» տվել

Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց և ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգել, թե ո՞վ,  որտե՞ղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի,- այս մասին գրել էր «Իրավունք» թերթը:

Կոտայքի մարզի՝  Քաղսի համայնքում, լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տվել  է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրվել  թեկնածուների նկատմամբ, մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի:

Ս. Միքայելյանի թեկնածուն արդեն գյուղապետ ընտրավծ  26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում :

Shabat.am-ի հետ զրույցում գործող գյուղապետ Սահակ Ալեքսանյանն ասաց.

«Ճնշումներ, ուղորդումներ,  ապակողմնորոշումներ՝ ինչ-որ կա դրանք հերյուրանք են, քանի որ  հենց նախկին գյուղապետ Սեդրակ Դավթյանն զանգել ասել է, էդպիսի բաներ չի եղել:Որոշ ուժեր կան որ ուզում են Սասուն Միքայելյանին վատություն անեն, հեղինակազրկեն, լարվածություն մտցնել գյուղում, սակայն չի եղել նման բան»:

 Գյուղապետի խոսքով Սասուն Միքայելյանը ընդամենը բոլորին սատարել է:

Սակայն ՏԻՄ ընտրություններին հաղթեց Ռաֆայել Գրիգորյանը:

Հարցին, որտեղի՞ց են ճանաչում Սասուն Միքայելյանն ու Ռաֆայել Գրիգորյանը միմյանց գյուղապետն ասաց.

«Ռաֆայելը և Սասունը  բարեկամներ չեն երևի շաժման ժամանակ են ծանոթացել, դե սինպատիայի հարցա, ակտիվ երիտասարդա դեռ նոր 26 տարեկան: Ռաֆայելն ընտրվել է և կաշխատի ապրիլի 8-ից:  Երտասարդ, նոր կադր է, ինչով կարող էր աչքի ընկնել, ինքը շարժումների ակտիվ մասնակից է եղել, իր ընտանիքն էլ նախկին իշխանության ընդդիմադիրն է եղել , նա այս պահին անկուսակցական է,- ասաց գործող գյուղապետ Սահակ Ալեքսանյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին