Կարևոր իրադարձություններ

ֆանտաստիկ ուղևորություն էր. Լապշինը՝ Մեղրի կատարած այցի մասին

19 Փետրվար, 2019 10:27
ֆանտաստիկ ուղևորություն էր. Լապշինը՝ Մեղրի կատարած այցի մասին

ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հերթական հրապարակումն է արել մեր երկրի տեսարժան վայրերից մեկի վերաբերյալ:

Բլոգերը պատմել է Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի կատարած այցի մասին:

«Միանգամայն ֆանտաստիկ ուղևորություն էր դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որն Իրանի հետ սահմանին է: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ-ն, ու դա հավանաբար վերջին մեկ տարվա ընթացքում իմ ամենավառ ճամփորդությունն էր: Միանշանակ հայկական Սյունիքն ու սահմանային Արաքս գետի կիրճը ներառում եմ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի գեղեցկագույն բնապատկերների շարքում»,-գրել է Լապշինը:

Բացի այդ, բլոգերն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ռուս և հայ սահմանապահներին, ռուս զինծառայողներին, որոնց շնորհիվ ուղևորությունն իրականացվել է:

Լապշինը նաև նշել է, որ իրենք անցել են Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով և խոստացել այդ մասին պատմել հաջորդ գրառումներում:

 

Լրահոս

Դիտել ավելին