Կարևոր իրադարձություններ

Գլխուղեղի կաթվածի բուժման ծրագրի 18 օրերի ընթացքում 19 մարդ բուժօգնություն է ստացել. Թորոսյան

19 Փետրվար, 2019 10:13
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Գլխուղեղի կաթվածի բուժման ծրագրի 18 օրերի ընթացքում 19 մարդ բուժօգնություն է ստացել.  Թորոսյան

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանից, ով իր գործընկերների հետ ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը, որն ի դեպ մշակվել է նաև հենց նրանց օգնությամբ։

Հիմա թվերի լեզվով՝

Ծրագրի 18 օրերի ընթացքում, բուժօգնություն է ստացել 19 պացիենտ, որոնցից 13-ին կատարվել է թրոմբոլիզ, 4-ին նաև թրոմբասպիրացիա, 2-ին նաև թրոմբէկտոմիա։ Պացիենտներից 6-ը արդեն դուրս են գրվել, 11-ը շարունակում են բուժումը հիվանդանոցային պայմաններում, իսկ երկուսի կյանքը ցավոք չի հաջողվել փրկել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով»։

 

Լրահոս

Դիտել ավելին