Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից. «Իրատես»

19 Փետրվար, 2019 09:37
«Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:

Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել:

Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին