Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի՞, թե քաղաքապետի օգնական. «Հրապարակ»

19 Փետրվար, 2019 08:26
Վարչապետի՞, թե քաղաքապետի օգնական. «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ), որը բավականին հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում, եւ ում ջանքերի շնորհիվ նաեւ Մարությանը քաղաքապետ դարձավ, հաճախ ներկա է լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին։ Մասնակիցները չեն հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի նա եւ ինչու է շարունակ Մարությանի կողքին։

Այսինքն, դե ֆակտո քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի ֆունկցիա է իրականացնում՝ ոչ մի ստատուս չունենալով։ Երեկ մենք փորձեցինք անձամբ նրանից ճշտել, թե ինչ կարգավիճակով է մասնակցում քաղաքապետի խորհրդակցություններին։ Նա նախ հաստատեց, որ ինքը Մարությանի ընկերն է։ Քաղաքապետարանում որեւէ կարգավիճակ, պաշտոն ունե՞ք, Գասպարյանը փորձեց խուսափել հարցին պատասխանելուց՝ նշելով, որ մենք իրեն հեռախոսով ենք զանգել, եւ ինքը չգիտի՝ ով է զանգողը, որտեղից։ Ապա ասաց, որ քաղաքապետարանում չի աշխատում, որեւէ պաշտոն, կարգավիճակ չունի։

Այդ դեպքում որպես ի՞նչ եք մասնակցում քաղաքապետի հրավիրած խորհրդակցություններին՝  հետաքրքրվեցինք մենք։ Նա մի պահ պաուզա տվեց, ապա հանկարծ հիշեց․ «Ես վարչապետի օգնականն եմ»։ Այսինքն՝ վարչապետի հանձնարարությա՞մբ եք մասնակցում քաղաքապետարանի խորհրդակցություններին։

Այստեղ նա նորից հիշեց, որ մեզ չի ճանաչում․ «Այ, մնացածը ես Ձեզ պետք է ճանաչեմ, որ կարողանամ լիարժեք պատասխանել Ձեր հարցին, որովհետեւ ես չգիտեմ ով ա զանգում»։ Մենք նրա անունը գտանք կառավարության կայքում՝ իրոք Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 18-ին։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին