Կարևոր իրադարձություններ

Եվրամիության հերթական «անակնկալը» Ռուսաստանին

18 Փետրվար, 2019 22:54
Եվրամիության հերթական «անակնկալը» Ռուսաստանին

Առաջիկա օրերին Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ` Կերչի նեղուցում ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար, հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Բրյուսելում 28 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ԵՄ անդամ պետությունները քաղաքական համաձայնության են եկել այս հարցում:

«Կարող եմ հաստատել, որ Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների շուրջ քաղաքական համաձայնության կա: Պաշտոնական գործընթացը կավարտվի առաջիկա օրերին»,- նշելլ է նա:

Պատժամիջոցը կիրառվելու է՝ 8 մարդու ԵՄ-ի սև ցուցակում ներառելու տարբերակով, իսկ նպատակը Ռուսաստանի Դաշնության քաղաքականության փոփոխությանը հասնելն է:

 

Լրահոս

Դիտել ավելին