Կարևոր իրադարձություններ

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

18 Փետրվար, 2019 22:35
ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը բարեգործության պատրվակով չարաշահել է տարբեր անձանց վստահությունը ու խաբեությամբ հափշտակել  շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ազգային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ 

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին