Կարևոր իրադարձություններ

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

18 Փետրվար, 2019 22:14
Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն  այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:

«Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բռնում են հանցագործների պես: Սիրելիներս, ո՞ր դարում եք ապրում, 21-րդ դարն է, ամբողջ աշխարհում նորմալ բան է դա, ամբողջ աշխարհում արդեն բյուջե են լցնում դրանով: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու  հանցագործներ, թմրամոլներ մի համարեք այդ մարդկանց: Հավատացեք, ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի վտանգավոր են հասարակության համար:

Մարդիկ, ովքեր մարիխուաննա են ծխում, շատ բարի են ու միշտ ժպտում են»,-եզրափակեց հաղորդավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին