Կարևոր իրադարձություններ

Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենաներ

18 Փետրվար, 2019 21:54
Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի բաձրահարկ շենքերից մեկի բակում հաստաբուն բարդենին արմատից պոկվել և տապալվել է գետնին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բարդու ընկնելու հետևանքով վնասվել են բակում կայանված Nissan Teana մակնիշի 35 DT 214 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 QC 275 համարանիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ա ում էին. «Վայրկյաններ տևեց, երբ քամին տապալեց 50-60 տարվա հսկայական բարդենին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն չգիտենք, ով մեզ օգնության ձեռք կմեկնի և սատար կկանգնի: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, սակայն նրանք իրավասու չեն փոխհատուցման խնդրով մեզ օգնելու: Մեր հույսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, որ գոնե թև ու թիկունք կլինեն մեզ: ԱՊՊԱ դիմել ենք, ասել են՝ մեք անելիք չունենք: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին