Կարևոր իրադարձություններ

Իսրայելական ընկերությունը «մահապարտ» ԱԹՍ-ներ է վաճառել Ադբրեջանին

18 Փետրվար, 2019 20:52
Իսրայելական ընկերությունը «մահապարտ» ԱԹՍ-ներ է վաճառել Ադբրեջանին

Իսրայելական Aeronautics ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Աղբյուրւ փոխանցմամբ՝ պայմանագրի արժեքը 13 մլն դոլար է: Այն ենթադրում է նախկինում իր հիմնական պատվիրատուին՝ Ադրբեջանին վաճառված Orbiter 1K անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկում:

Նշվում է, որ Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ն կարող է 1-2 կգ քաշով պայթուցիկ տանել և մինչև երեք ժամ օդում մնալ: Բազմասենսորային տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով, ինչից հետո այն սկանավորում է տարածքը, գտնում, վերացնում շարժվող ու անշարժ թիրախը: Թիրախը չգտնելու դեպքում այն վերադառնում է ռազմակայան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին