Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու խորհրդի ստեղծումը չի ազդի տնօրենի գործունեության վրա

18 Փետրվար, 2019 19:00
Կենդանաբանական այգու խորհրդի ստեղծումը չի ազդի տնօրենի գործունեության վրա

Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ։

Shabat.am լրատվականի հետ զրույցում այգուց այս նորության վերաբերյալ մանրամասներ հայտնեցին՝ նշելով, որ այն չի անդրադառնա այգու տնօրենի գործուներության վրա։

«Կենդանաբանական այգու տնօրինությունը ողջունում է  քաղաքապետարանի բոլոր քայլերը, որոնք ուղղված կլինեն Երևրանի կենդանաբանական այգու վաղուց ձևավորված խնդիրների կարգավորմանը։ Դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, այսինքն՝ ցանկապատների հետ կապված, կենդանաբանական այգին ամբողջովին ցանկապատված չէ։ Այլ խնդիրներ ևս կան, որոնք ընթացիկ լուծումներ են պահանջում։

Սպասում ենք վերջնական լուծումների, որովհետև մեծ ծրագրեր կան, որպեսզի հետագայում դրանք կարողանանաք շարունակել իրականացնել»։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք խորհրդի ստեղծումը կարող է կապ ունենալ վերջին շրջանում այգում կնեդանիների անկման դեպքերի հետ, պատասխանեցին․

«Թե ինչու է վերջին ժամանակներում սկսել շրջանառվել կենդանիների անկման դեպքերը, այլ հարց է, բայց այդ խորհրդի ստեղծումը նաև տնօրենի գաղափարն է եղել, որովհետև որոշումներ կան, որոնք լուրջ քննարկումներ են պահանջում»։

 

Լրահոս

Դիտել ավելին