Կարևոր իրադարձություններ

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված Խաչատուր Պողոսյանն ազատ արձակվեց

18 Փետրվար, 2019 17:58
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված Խաչատուր Պողոսյանն ազատ արձակվեց

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված Խաչատուր Պողոսյանն ազատվեց պատժի հետագա կրումից: Նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման 2013 թվականին՝ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Պատժի 6 տարին նա արդեն կրել էր:

Դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ դատական նիստին ներկա էր նաև Պարույր Հայրիկյանը: Նա չառարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Պողոսյանն Աֆղանստանի պատերազմի հետախույզ է, բավական ծանր կյանք է ունեցել և արժանի է խղճահարության:

Նշենք, որ նույն քրեական գործով կրկին 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել էպոսագետ Վարդան Սեդրակյանը և 12 տարվա ազատազրկման՝ Սամվել Հարությունյանը:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին