Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի հեշտ էր աշխատել»

18 Փետրվար, 2019 17:46
«Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի հեշտ էր աշխատել»

«Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի հեշտ էր աշխատել»,- փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց բնապահպան բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ այժմ հետազոտություններ են անցկացվել, որոնք դեկտեմբերին երկու անգամ ուղարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացվել:

«Երկու մարզերում՝ Լոռիում եւ Սյունիքում, ինչպես նաեւ Երեւանում քաղցկեղածին վիճակը վտանգավոր մակարդակում է: Բացի այդ արդիական է Սեւանի խնդիրը: Վատ ոռոգման համակարգի պատճառով ամենա տարի մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում: Մենք այս հարցով դիմել ենք նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այն ժամանակ մեզ գոնե լսում էին: Իսկ հիմա մենք անգամ չենք կարողանում նրանց հետ կապ հաստատել», -նշեց Դանիելյանը:

Իր հերթին, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի»  ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը ասաց, որ 20 տարիների ընթացքում առաջին անգամ իշխանությունների կողմից նման վերաբերմունքի են արժանանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին