Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում

18 Փետրվար, 2019 17:38
Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ակունք համայնքում երկրորդ օրն է ՝ կրքերը չեն հանդարտվում։ Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները կեղծել են, պնդում է գյուղապետի թեկնածու՝ Նորիկ Հայրապետյանը։

«Այսօր գնացել եմ տեղամասային ընտրական հանձնաժողով, բողոքարկել եմ արդյունքերը և համաձայն չեմ իրենց ներկայացրած տվյալների հետ։ Մեզ ասեցին վաղը կեսօրից հետո բացելու են ու կրկին հաշվարկ անեն»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանը բացատրեց, թե ինչու՞ համաձայն չէ ընտրական տեղամասի ներկայացրած արդունքների հետ․ «Էն տեղամասում, որտեղ ներկա եմ եղել (խմբ․քվեաթերթիկում) խաչեր դրվածները, որոնք օրենքով չի թույլատրվում վավեր քվեաթերթիկներ կոչվեն, իրենք մտցրել են վավերների մեջ և հաշվել են որպես ձայներ։ Իմ մոտ նորից հաշվարկ չեն արել, բայց իմ աչքով հաստատ տեսել եմ ՝  4 հատ խաչով, որ իրենք դրել են թերթիկների մեջ։ Անգամ հարցրել եմ՝ խաչը վավեր է, թե՞ անվավեր, բայց հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը խուսափում էին պատասխանել»։

Թեկնածուն պնդում է՝ խնդիր կար նախկին ռեժիմի կեղծարարների հետ կապված․  «Կոնկրետ ապացույցներ չեմ կարող ներկայացնել, բայց նախկինում, որ ՀՀԿ-ի համար արջի ծառայություներ էին մատուցել, զբաղվում էին ՀՀԿ-ի ձայներով, հանձնաժողովում լինելով, մեծ գործեր անելով, էդ մարդիկ ընդգրկված էին, որպես հանձնաժողովի մասնակիցներ։ Նրանցից մեկը 2015թ-ի ընտրությանը ՀՀԿ-ի հետ էլի կեղծարարությամբ էր զբաղված»։

Հայրապետյանը պնդում է  հիմնական մրցակիցներ չի ունեցել․ «Ինձ հետ զուգահեռ ձայներ էին հավաքել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Կարեն Սիմոնյանը  և հիմա ով որ իբր հաղթել է ՝ Նիկոլա Խաչատրյանը»։

Գյուղապետի թեկնածուն պնդում է՝ Նիկոլա Խաչատրյանը նախկինում ՀՀԿ-ական է եղել․ «Հիմա էլ հանձնաժողովի կեսը ՀՀԿ-ական էր, բայց ես զարմանում եմ, որ ներկայանում էին ԿԸՀ-ի կողմից, կամ որպես այլ կուսակցությունների կողմից։ Ձայների տարբերությունը ընդամենը 5-ն է։ Ես ինչ պատկեր որ տեսել եմ, հիմա կասկածում եմ հանձնաժողովի վրա, հնարավոր է, որ իրենք են կեղծել»,- ասաց Նորիկ Հայրապետյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին