Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

18 Փետրվար, 2019 16:50
Երևանի քաղաքապետարանը $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ կամ $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում:

Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:

Քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5.119 մլրդ դրամի պայմանագիր՝ 5.879 մլրդ դրամ նախահաշվային արժեքի դիմաց:

 

Լրահոս

Դիտել ավելին