Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Վաշինգթոնի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

18 Փետրվար, 2019 16:33
Վաշինգթոնի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Ինչպես նշում է Asbarez-ը, Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի՝ 1988-1992թթ. տեղի ունեցած ջարդերի համար:

Ակցիան նվիրված է եղել նաև 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ դավադիր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված դաժան սպանության 15-րդ տարելիցին:

Հայտնում են, որ բողոքի ակցիային Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներից բացի մասնակցել են նաև Վաշինգտոնի հայ համայնքի անդամները:
Մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը ու Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ պաստառներ:

Երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ազատության և անվտանգության գաղափաներին, ինչպես նաև մտահոգությունն արտահայտել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ գործադրվող ճնշումն ավելանում է տարածքների զիջում պահանջող Մադրիդյան սկզբունքներն ընդունելու հարցում:

Ակցիայի ժամանակ մասնակիցներն աղոթել են հիշյալ ջարդերի զոհերի և Գուրգեն Մարգարյանի հոգու հանգստության համար:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին