Կարևոր իրադարձություններ

Կապանում 80-ամյա կնոջը կախված են գտել

18 Փետրվար, 2019 16:23
Կապանում 80-ամյա կնոջը կախված են գտել

Սյունիքի մարզում, փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Ըստ shamshyan.com-ի՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։ Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շաք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

 

Լրահոս

Դիտել ավելին