Կարևոր իրադարձություններ

Լենա Նազարյանն արձագանքել է Աշոտյանի՝ իր մասին արված քննադատությանը

18 Փետրվար, 2019 14:56
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Լենա Նազարյանն արձագանքել է Աշոտյանի՝ իր մասին արված քննադատությանը

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա վառ օրինակ, թե ինչպես է մի բառի փոփոխությամբ փոխվում ասվածի իմաստը, իսկ իմաստների ու մտքերի նենգափոխումների որոշ վարպետ գործիչներ դրա հիման վրա մոլորեցնող ենթադրություններ են անում: Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել եմ, որ եթե անցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեր թեկնածուներ ՀԱՎԱՆԱԲԱՐ հաջողություն կգրանցեր: Երևի նորմալ է չէ՞ որ ես հավատում եմ իմ քաղաքական թիմի հավանական հաջողությանը: Եթե հանում ենք ՀԱՎԱՆԱԲԱՐ բառը ստացվում է, որ ոչ թե ընտրողն է որոշում ընտրությունների ելքը, այլ կուսկացությունը վստահ է, որ կհաղթի ու այստեղ, իհարկե, արդեն տարբեր մեկնաբանությունների տեղ է առաջանում: Բացի այդ, ասել եմ, որ ՔՊ-ն չի՛ առաջադրել թեկնածուներ (բոլոր 7 ՔՊ թեկնածուներն ինքնառաջադրվել են), քանի որ չի ցանկանում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին