Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ-Արմենիան» արհեստական ձևով հավելագրումնե՞ր է կատարել.նոր մանրմասներ

18 Փետրվար, 2019 14:45
«Գազպրոմ-Արմենիան» արհեստական ձևով հավելագրումնե՞ր է կատարել.նոր մանրմասներ

Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից նման դժգոհությունները կրկնվում են,սա առաջին դեպքը չէ՝ անդրադառնալով քաղաքացիների բողոքներին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ-Արմեիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի աշխատակից Միքայել Հարությունյանը:
Ըստ նրա՝ սպառման ծավալների որոշակի ավելացումը պայմանավորված է տան օդի ջերմաստիճանով:

«Դրանով մեծանում են բնակարանների պատերի արտաքին ջերմային կորուստները, և պետք է փոխհատուցվի ավելի շատ գազի սպառման ծավալով: Ինչ վերաբերում է բաժանորդների բողոքներին և անհամաձայնություններին,«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր բողոքի անհատապես անդրադառնալ, ներկայացնել տվյալ բաժանորդի սպառման էպիկրիզները՝ նախորդ տարիների համեմատականը տեսնելու համար: Ցանկացած խնդրի դեպքում բաժանորդները կարող են դիմել «Գազպրոմ-Արմենիա»,-նշեց Հարությունյանը:

Հարցին՝ որքանո՞վ են հավաստի քաղաքացիների պնդումները, թե ««Գազպրոմ-Արմենիան» հավելագրում է կատարել արհետսական ձևով՝ մեծացնելով սապառած գազի ծավալը»,- Հարությունյանը պատասխանեց.

«Եթե կա նման կասկած բաժանորդների հավելագրման հետ կապված, թող դիմեն «Գազպրոմ-Արմենիա»ընկերություն,և իրենց կտրվի սպառիչ պատասխան, գործող թեժ գծով այս հարցի հետ կապված ընդամենը եղել է 2 բողոք, և բաժանորդներին տրվել են սպառիչ պատասխաններ»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք,որ համացանցի օգտատերերը բողոքում են,որ իրենց սպառած գազից կրկնակի գումար են վճարում:

 

Լրահոս

Դիտել ավելին