Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել (տեսանյութ)

18 Փետրվար, 2019 13:30
Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել (տեսանյութ)

Ամբողջական հիմնանորոգումից և բարեկարգումից հետո Հովհաննես Թումանյանի Դսեղում գտնվող տուն-թագարանը պատրաստ է փետրվարի 19-ին հավուր պատշաճի դիմավորել Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակը: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ կարճ ժամանակահատվածում մի քանի փուլով իրականացվել են վերանորոգման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Ամբողջությամբ փոխվել է աստիճանավանդակը, թարմացվել է թանգարանի արտաքին տեսքը, նորոգվել է տանիքը, սանհանգույցը, բարեկարգվել ու կանաչապատվել է տուն-թանգարանի բակը, լուծվել է գիշերային լուսավորության հարցը:

Բացի այդ ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ Մեծ լոռեցու հագուստը պահպանելու համար: Դեռ անցյալ տարի Դսեղ կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանին ներկայացվել էին թանգարանի առաջնային խնդիրները: ԲՀԿ առաջնորդը հենց տեղում ստանձնել էր վերանորոգման աշխատանքերի պատասխանատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին