Կարևոր իրադարձություններ

«Մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել»

18 Փետրվար, 2019 12:31
«Մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել»

Երեկ ՀՀ 24 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ. «Իմ քայլը» թեկնածուներ չէր առաջադրել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ «Իմ քայլը»-ից 7 անդամներ ինքնառաջադրվել էին, և ոմանք պարտվել են, ոմանք՝ հաղթել: Նազարյանը կարծիք է հայտնել, որ քաղաքացիները որևէ մեկի հորդորով չեն գնացել ընտրության, այլ իրենց կամքով:

«Եթե մենք ցանկանայինք, բոլոր 24 համայնքներում կարող էինք ներկայացուցիչներ առաջադրել, և, հավանաբար, նրանք կհաղթեին, բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել, մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել, անկախ նրանից՝ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ, իրենք առաջադրվեն, և համայնքը որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար»,- եզրափակել է Նազարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին