Կարևոր իրադարձություններ

Մեքենան ընկել է Երևանյան լիճը

18 Փետրվար, 2019 11:37
Մեքենան ընկել է Երևանյան լիճը

Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 15 փրկարարական ջոկատը, այնուհետև՝ նույն ջոկատի 2-րդ մարտական հաշվարկը։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մովսիսյանը դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։

Զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումն օգնել են քաղաքացիները։ ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնել է, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր, և հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին