Կարևոր իրադարձություններ

Ուրցաձորում հաղթել է մարզպետի ու ժողովրդի հորդորով հրաժարական տված գյուղապետը

18 Փետրվար, 2019 11:38
Ուրցաձորում հաղթել է մարզպետի ու ժողովրդի հորդորով հրաժարական տված գյուղապետը

Արարատի մարզի Ուրցաձոր համայանքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ գյուղացիների մի մասի պահանջով։

Նախօրեին կայացած ընտրություններում Անդրեասյանը ստացել էր 911 ձայն։

Shabat.am-ի  հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամիսներ առաջ Ձեր հրաժարականը պահանջող գյուղացիները կրկին Ձեզ ընտրեցին, գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն այս ամիսների ընթացքում լավ չաշխատե՞ց, թե այլ պատճառներ կային․

«Լավ կլինի տենց հարցերը գյուղացիներին տաք։ Ես ընդամենը մի բան գիտեմ, որ մարդկանց աչքից ոչ մի բան չի վրիպում, մարդիկ աշխատանքով են գնահատում»- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։

Դիտարկմանը, թե ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ նկատել է նախկին գյուղապետի կողմից, պատասխանեց․ «Ընտրությունների ընթացքում ոչ մի չարաշահում, ոչ մի բան չի եղել։ Պարազապես հանձնաժողովներն իրենցով են լցված եղել։ Ես ընդհանրապես տեղամաս էլ չեմ գնացել։ Ասել եմ՝ ժողովուրդ ջան, կընտրե՞ք՝ կաշխատեմ, չեք ընտրի՝ չեմ աշխատի»։

Գյուղապետը հասատատեց, որ գյուղացիների տրամադրվածությունը դեպի իրեն դրական է․ «Արդյունքները դրա մասին են խոսում»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը, իշխանափոխությունից հետո հրաժարական էր ներկայացրել՝ ժողովրդի բողոքի ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հորդորներից հետո:

Գյուղապետի  հակափաստարկներին, ինչպես նաև ժողովրդի բողոքին   տեղյակ լինելու համար Ուրցաձոր էր այցելել նաև Պետական վերահսկողական ծառայության  ղեկավար Դավիթ Սանասարյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին