Կարևոր իրադարձություններ

«Նիկոլին Նիկոլն է պատժելու». Արթուր Դանիելյան

18 Փետրվար, 2019 10:45
«Նիկոլին Նիկոլն է պատժելու». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսվեց նրանից, որ իրենց պրոֆիլի նկարներում պատկերված մերժիստական նկարները սկսեցին փոխել ավելի նեյտրալի: Հետո սկսեցին դադարել դեֆերամբները: Մի փոքր ժամանակ անց սկսեցին շատ նուրբ, շատ կեղծ-կառուցողական տոնով, ձևական վրդովմունք հայտնել որոշ իրադարձությունների վերաբերյալ:

Մի երկու ամիս հետո սկսեցին ընդհանուր ալիքների հետ համահունչ քննադատել: Հիմա արդեն սկսում են գրել «Նիկոլենք»՝ փորձելով տարանջատվել, յանիմ իրենք էդ «նիկոլիենց» հետ կապ չունեն: Սա մեր միջի ամենաստոր զանգվածն է. նրանք, ովքեր հրաժարվելով ընդունել սեփական սխալը և, ըստ այդմ, պատասխանատվությունը, փորձում են հերթական անգամ խուսափել սեփական կերած քաքերը մարսելուց:

Մեր հիմնական, կարևորագույն գերակայությունը պիտի լինի անել այնպես, որ էս սրիկաները չպլստան առանց քավարանն անցնելու: Խնդիրը Նիկոլը չէ, Նիկոլի հարցն արդեն փակ է: Նիկոլին Նիկոլն է պատժելու: Իրական խնդիրը սրանք են ու սրանց անդընհատ աճող բանակը…

Ես էլ սուրբ չեմ, ես էլ եմ մեղավոր ու մեղքերս երկու տարի քավել եմ՝ առնվազն Նիկոլին սատարելու մասով: Ես ապրիլի 23-ին Սերժի նկարն էի դրել պրոֆիլիս: Հիշեք սա: Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով քրեական օրենսգրքից պլստաք, բնության օրենքից չեք պլստա… բնության դատաբազայում ոչ մի ինֆո չի ջնջվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին