Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում պղծել են հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցին (լուսանկարներ)

17 Փետրվար, 2019 18:07
Թուրքիայում պղծել են հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցին (լուսանկարներ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները:

Ուշագրավ է, որ եկեղեցու պատերին հանդիպում է «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:

Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ: 

Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին