Կարևոր իրադարձություններ

Դաժան ծեծի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում 33-ամյա տղամարդ է հոսպիտալացվել

17 Փետրվար, 2019 17:33
Դաժան ծեծի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում 33-ամյա տղամարդ է հոսպիտալացվել

Փետրվարի 16-ին, ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է:

Ըստ աղբյուրի՝ Ա. Մարկոսյանը մորը ասել է, թե «մի պահ դուրս գամ, կվերադառնամ» եւ կարճ ժամանակ անց մայրը որդուն տեսել է ծեծված, փորձել են տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել, և երբ զգացել են, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին