Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկում կիսաքայքայված դի է հայտնաբերվել

17 Փետրվար, 2019 15:47
Երևանի բնակարաններից մեկում կիսաքայքայված դի է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված 1966 թ.) դին:

Դեպքից մանրամասներ է հայտնում Shamshyan.com-ը․ ըստ աղբյուրի՝ Փրկարարները ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:

Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Լրահոս

Դիտել ավելին