Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են 2 պետությունների հետագա փոխգործակցությունը

17 Փետրվար, 2019 15:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են 2 պետությունների հետագա փոխգործակցությունը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։

Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

 

Լրահոս

Դիտել ավելին