Կարևոր իրադարձություններ

Լենինգրադյան փողոցի խանութներից մեկում կողոպուտ է եղել

17 Փետրվար, 2019 13:50
Լենինգրադյան փողոցի խանութներից մեկում կողոպուտ է եղել

Փետրվարի 16-ին՝ ժամը 12։ 45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12: 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին “USB” լարով հետքեր թողել։

Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։

Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին