Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը բարեգործական հիմնադրամ է հիմնադրում

17 Փետրվար, 2019 13:10
Տիգրան Ուրիխանյանը բարեգործական հիմնադրամ է հիմնադրում

Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով՝իր կողմից հիմնադրվող բարեգործական հիմնադրամին:

«Հարգարժա՜ն հայրենակիցներ, արդեն հարյուրավոր են դառնում օրվա հացի,դեղորայքի կամ տարրական այլ կարիքների պատճառով ինձ դիմող աղքատ, բայց արժանապատիվ ու նորմալ մարդիկ։Ցավոք, պատգամավորական միջնորդագրերով առաջնային օգնություն հասցնել հնարավոր չէ։Այդ պատճառով որոշեցի ստեղծել "Բարի գործ"բարեգործական հիմնադրամը,որի առաջին ներդրումը պետական աշխատավարձս կլինի։Հուսամ,որ սիրտ ու հոգի ունեցող բազմաթիվ այլ աջակիցներ ևս կունենանք։Այն հիմա գրանցման փուլում է, ավարտից անմիջապես հետո կսկսենք ընդունել ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց դիմումները։ Տարածեք այս տեղեկությունը,թող որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան։ Առաջիկայում կհրապարակվեն կոնտակտային տվյալներն,դիմելու ձևաչափն ու այլ տեղեկություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին