Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են քաղաքացիները դժգոհում գազի և հոսանքի գներից

17 Փետրվար, 2019 11:46
Ինչու՞ են քաղաքացիները դժգոհում գազի և հոսանքի գներից

Դժգոհություններ են սկսվել գազի և հոսանքի վճարների հետ կապված։ Օգտատեր-բաժանորդները հատկապես դժգոհում են այս ամիս իրենց սպառած գազի վարձի՝ նախորդից ավելի բարձր լինելուց։

Ըստ տարածված լուրերի «Գազպրոմ-Արմենիան» հավելագրում է կատարել՝ արհետսական ձևով մեծացնելով քաղաքացիների սապառած գազի ծավալը։ Քաղաքացիներ մեծ մասը նաև բանավոր կերպով են իրենց դժգոհությունը հայտնում, որ նախորդ ամսվա համեմատ իրենց այս ամսվա սպառած գազը զգալիորեն շատ է եղել, ոմանց դեպքում անգամ կրկնակի շատ, այն դեպքում, երբ եղանակի առումով առանձնապես տարբերություն չի եղել դեկտեմբերի և հունվարի միջև։Ավելին, նշում են, որ դեկտեմբերին՝ ամանորյա տոների օրերին, իրենք ավելի շատ գազ են սպառել, քան հունվարին, բայց դեկտեմբերին ավելի քիչ է կազմել գումարը, քան հիմա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին