Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանի 20 համայնքներում ավագանու և համայնքապետերի արտահերթ և հերթական ընտրություններն են

17 Փետրվար, 2019 09:38
Այսօր Հայաստանի 20 համայնքներում ավագանու և համայնքապետերի արտահերթ և հերթական ընտրություններն են

Այսօր՝ փետրվարի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 
Փետրվարի 7-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը:

 

Լրահոս

Դիտել ավելին