Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում

16 Փետրվար, 2019 21:38
Խոշոր ավտովթար Երևանում

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին