Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից. Արսեն Մկրտչյան

16 Փետրվար, 2019 19:20
Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից. Արսեն Մկրտչյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընկալումներ է առաջացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը հստակեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանությունից ինքը չի հրաժարվում, իսկ գրառումը կատարել է որպես ազատամարտիկ, Երկրապահ կամավորական միության անդամ:

Հիշեցնենք՝ Մկրտչյանը երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:

Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:

Մկրտչյանն ասաց, որ այս ամբողջ ժամանակաընթացքում ինքը Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է առաջին հերթին որպես ազատամարտիկ: Նա մասնավորապես պարզաբանեց. «Կա մի նրբություն՝ ես գործին ներգրավվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ: Առաջին հարցը, որ ինձ հուզել, հետաքրքրել է՝ գործի մեջ մտնել ոչ այդքան և ոչ միայն որպես Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, այլ որչպես ազատամարտիկների շահերի պաշտպան, որոնք հետաքրքրված էին, թե իրականում այդ մեղադրանքը՝ զինվորի, ազատամարտիկի սնունդ յուրացնելու մասին, որևիցե աղերս ունի՞ իրականության հետ, թե չէ: Հանրային այն ճնշումը, որը ձևակերպվեց հայտնի անձանց շնորհիվ, պետք էր կամ հաստատել կամ հերքել: Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է, և ես որպես ազատամարտիկ, որը ամենաերկար ժամանակն է անցկացրել Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցներում, որը ամենագործուն մասնակցությունն է ունեցել նախաքննությանը, որը բացի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունից, զբաղված է եղել նաև սեփական հետաքննությամբ, այսօր իրավունք ունեմ հայտարարել, որ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Նախաքննության ավարտին արդեն ես հայտարարում եմ, որ չկա որևէ հիմք, փաստ կամ թույլատրելի, վերաբերելի ենթադրություն առ այն, որ Մանվել Գրիգորյանը նման արարք կատարել է: Ինչպես ողջամիտ ուղեղները պնդում էին ամենասկզբում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Սա ամենակարևորն է, որը հետաքրքրում էր սահման պաշտպանած տղաներին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին