Կարևոր իրադարձություններ

«Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրավեր են, այլև՝ հնարավորություններ»

16 Փետրվար, 2019 16:32
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրավեր են, այլև՝ հնարավորություններ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի նետած մարտահրավերը

Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ "Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը և Գոկչան և դրա մասին պետք է իմանա մեր երիտասարդ սերունդը և ողջ աշխարհը"։ Դա, ըստ Ալիևի, Ադրբեջանի պետական քաղաքականության ստրատեգրան է։

Օրերս Էրդողանը ասել է, որ իրենց նպատակը Մեծ Թուրքիայի ստեղծումն է և ով այդ նպատակին խանգարի՝ կոչնչացվի։ Մեծ Թուրքիան իրենց ստատեգիան է, որը չի կարելի դիտարկել առանց Մեծ Ադրբեջանի ստրատեգիայի։

Թուրքիայի համար դա գերտորություն դառնալու հավակնության հայտարություն է, ինչպես նաև քրդական հարցի լուծման ճանապարհ՝ քրդերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև խեղդելու միջոցով։ Իսկ Ադրբեջանի համար դա թյուրքական աշխարհի սիրտը դառնալու հնարավորություն։

Եթե ուշադիր հետևենք 1920թթ սովետա-թուրքական բանակցությունները, ապա այդ ծրագիրն այն ժամանակ է եղել և դրա համար հող էր նախապատրաստվում Նախիջևանը Ադրբեջանին կցելու միջոցով, իսկ Սյունիքի պալանը ձախողվում է։ Ինչպես նաև հետագայում Իրանի և Թուրքիայի միջև տարածքների փոխանակումը, որպեսզի Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունենա։

Սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը։

Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր է, այլև՝ հնարավորություններ։ Այդ ծրագիրը ոչ միայն Հայաստանի համար է մարտահրավեր, այլև Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպայի։ Ինչու՞ - դա արդեն ավելի լայն քննարկման թեմա է։

Նման մարտահրավերների շուրջ են միջազգային կոալիցիաներ ձևավորվում։ Նման միջազգային կոալիցիայի ձևավորումը հենց Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը հիմքը պետք է լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին